Նյու Յորքում ուղղաթիռը մխրճվել է 54 հարկանի երկնաքերի մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ուղղաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել, սակայն բախվել է տանիքին, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Տանիքի հետ բախման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել: Շենքում եղած մարդկանց տարհանել են:
Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ կատարվածն ահաբեկչություն չէ: