կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 13:10
Աշխարհ

ԵԽ գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել Մոլդովայի նոր կառավարությանը

ԵԽ գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել Մոլդովայի նոր կառավարությանը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդն աջակցել է Մոլդովայի նոր կառավարության` խորհրդարանի լուծարման անօրինականության մասին դիքրորոշմանը, բայց խնդրել է Վենետիկի հանձնաժողովին` անհապաղ գնահատական տալ Մոլդովայի Սահմանադրական դատարանի վերջին որոշումներին: Այս մասին հայտնում է Европейская правда-ն:

«ՍԴ վերջին որոշումը դժվար է հասկանալ, որը Սահմանադրության ու միջազգային իրավունքի համատեքստում հիմնավորված չէ»,- ասել է Յագլանդը:

Հիշեցնենք, որ Մոլդովայի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես դադարեցրել է երկրի նախագահ Իգոր Դոդոնի լիազորությունները:

Մոլդովայի ՍԴ-բ հունիսի  7-ին որոշում էր կայացրել, ըստ որի` նախագահը պարտավորվում էր ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել: Դոդոնն էլ պատասխանել էր, որ չի ստորագրի այդպիսի հրաման:

Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը, որը ռուսամետ է, և եվրոպամետ ACUM դաշինքը շաբաթ օրը խորհրդարանական մեծամասնություն են կազմել: Երկրի Սահմանադրական դատարանը այդ որոշումն անօրինական է համարել: Կիրակի օրը Պավել Ֆիլիպը, ում դատարանը նշանակել է երկրի ժամանակավոր ղեկավար, հրաման է ստորագրել խորհրդարանի ցրման և սեպտեմբերի 6-ին ընտրություններ անցկացնելու մասին:

Նոր կառավարությունը հայտարարել է, որ մինչ այդ իշխող Դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է դատավորների միջոցով ուզուրպացնել իշխանությունը: