Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.
««Թոշակների» հանրաճանաչ Զարեհի որդին դավաճան է անվանում երկաթբետոնից տների տերերի՞ն (կոլաժ)
ԱԺ քայլիստ պատգամավոր Հայկ Սարգսյանը (հանրությանը հայտնի է Շիշ Բռնող մականունով) այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է. «Դավաճանը նրանք են, որ 20-30 տարի երկաթբետոնից պարիսպներով տներ են սարքել և հողից ու փայտից դիրքեր»…
Համաձայն եմ սույն երեսփոխանի կարծիքի հետ… Բայց խնդիրը նրանում է, որ ո՛վ էլ այս կարծիքը հայտներ, բայց ո՛չ Հայկ Սարգսյանը, ում հայրը «թոշակների» հանրաճանաչ Զարեհ Սարգսյանն է…
Չխախտելով անմեղության կանխավարկածը և հիմք ընդունելով լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներն ասեմ, որ քայլիստ պատգամավորի հայրիկը համարվում է ՀՀ երրորդ հանրապետության ամենասկանդալային պաշտոնյաներից մեկը, որի շուրջ միշտ կոռուպցիոն սկանդալներ են եղել…
Հետաքրքիր է, Երևանի Քոչարի փողոցի վրայի դղյակը Հայկի հայրիկն ի՞նչ փողերով է 1998 թ-ից սկսել կառուցել…
Ինչու՞ գումարները չէր նվիրում հայոց բանակին…
Հետաքրքիր մի տենդենց կա Նիկոլի որոշ թիմակիցների մոտ… Հանրաճանաչ կաշառակերների (բացահայտված և չբացահայտված) զավակներ լինելով, որոնց մարմնի պարունակության 95 տոկոս քաշը այդ կաշառքից է գոյացած, սիրում են հակակոռուպցիոն և բարոյախրատական ելույթներով հանդես գալ՝ հույս ունենալով, որ հանրությունը շատ շուտ կմոռանա կամ էլ չգիտի, թե ի՛նչ ընտանիքից և ի՛նչ միջավայրի ծնունդ են նրանք…
Ամո՛թ է, Հայկ, ով խոսեր այս թեմայով, դու՛ գոնե լռի…»: