կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-29 19:53
Տնտեսական

Լատվիական ավիաընկերությունը հավանական է համարում Երևանի հետ ուղիղ չվերթ վերաբացելը

Լատվիական ավիաընկերությունը հավանական է համարում Երևանի հետ ուղիղ չվերթ վերաբացելը

Մայիսի 28-ին Ռիգա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց լատվիական «Էյր Բալթիկ» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Գաուսի (Martin Gauss) հետ։
 
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից տնտեսության և հատկապես ավիափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ հավելելով, որ ուղիղ ավիաչվերթների առկայությունը մեծ խթան կհանդիսանա տարածաշրջանի հետ տնտեսական հարաբերությունների, մարդկային շփումների և զբոսաշրջության զարգացման համար։
 
«Էյր Բալթիկ» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրենն իր հերթին նշեց, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Երևանի հետ ուղիղ չվերթը վերաբացելու հավանականությունը բավական բարձր է գնահատվել։
 
Մարտին Գաուսը միաժամանակ հավելեց, որ տեխնիկական վերազինման գործընթացը և առաջիկա տարիների համար ավիաընկերության զարգացման ծրագիրը ավարտին հասցնելուց հետո իրենք միանշանակ կանդրադառնան Հայաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնմանը և տարանցիկ չվերթների իրականացման հնարավորությանը։