|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Լատվիայի լյութերանական եկեղեցու արքեպիսկոպոս Յանիս Վանագսը (Լատվիայի եկեղեցու առաջնորդը) հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ` նշելով, որ նախորդ օրը Լատվիական եկեղեցին իր հարգանքի տուրքն է մատուցել և աղոթել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-ամյա տարելիցի կապակցությամբ՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին և դատապարտելով Հայոց ցեղասպանության ժխտողականությունը։
Յանիս Վանագսը միացել է Էստոնիայի և Լիտվայի հոգևոր հայրերին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հատուկ հայտարարությամբ և աղոթելով զոհերի համար։