կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-27 14:54
Հասարակություն

Ամուսնուն սիրում է, բայց ոչ` պետբյուջեի հաշվին

Ամուսնուն սիրում է, բայց ոչ` պետբյուջեի հաշվին

Այսօր լրագրողների՝ արտասահմանյան այցերի ժամանակ ամուսնուն ուղեկցելու վերաբերյալ հարցին Աննա Հակոբյանը ռոմանտիկ պատասխան տվեց. «Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում»։

Լրագրողները հիշեցրեցին, որ նախկին վարչապետերի  կանայք իրենց ամուսիններին այդքան չեն ուղեկցել, երբ նրանք էլ էին ծանրաբեռնված աշխատում: 

«Երբ ես ուղեկցում եմ իմ ամուսնուն գործուղումների ժամանակ, դա պետբյուջեի հաշվին չի լինում։ Արդեն մի քանի անգամ ասել ենք՝ պետբյուջեի վրա հավելյալ գումար չի նստում: Նախորդները չէին անում, չգիտեմ` ինչի չէին անում, իրենք էլ կարող էին, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, որ երբ իրենց ամուսինը գնում էր որևէ տեղ, կարող էին նստել ինքնաթիռը, գնալ ու իր կողքը լինել։ Ես ի՞նչ իմանամ՝ ինչու չէին անում: Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ի՞նչ ասեմ»,– նշեց Աննա Հակոբյանը՝ հավելելով, թե  նաև «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դրա համար են գործուղումները շատ ստացվում: 

«Օրինակ՝ ԱՄՆ այցը, պատվիրակության հետ եմ գնացել, դա էլ է թեմա, հետո էլի կգնամ: Բայց որ դրա տակ փողերի վատնում են տեսնում... ԱՄՆ այցի համար ծախսվել էր 10 մլն դրամ, բայց Հայաստան ենք բերել 755 մլն»,- նշեց նա: