|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արտակ Զեյնալյանը չի շտապում գնահատական տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատարանների աշխատանքը կաթվածահար անելու կոչին ու դրան հաջորդած իրադարձություններին: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա բացատրեց` պետք է կարողանանք տարանջատել քաղաքական ու իրավական գործընթացները, իսկ տեղի ունեցածը քաղաքական էր:
Նախարարն ասում է, որ քաղաքական էր նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե բոլոր այն դատավորները, որոնք ներքուստ գիտեն` անաչառ և օբյեկտիվ լինել չեն կարող, պետք է հրաժարական տան: «Ով կգտնի, որ ինքն անաչառ չէ և չի կարող արդարադատություն իրականացնել, կարող է հրաժարական տալ և պետք է հեռանա։ Խոսքը սեփական կամքով որոշում կայացնելու մասին է»,- նշեց Զեյնալյանը` հավելելով, որ դատաիրավական համակարգի կուտակված խնդիրների մասին բոլորը գիտեն, իսկ դրանց օր առաջ լուծում տալն անհրաժեշտություն է:
Արտակ Զեյնալյանը նշում է, որ վարչապետի նշած «վեթթինգ»-ի գործընթացը անցումային արդարադատության հետ կապ չունի, ինչպես պնդում են մի շարք իրավաբաններ: Ըստ նախարարի՝ «վեթթինգն» իրականացվելու է միջազգային փորձի հիման վրա եւ օրենսդրական ճանապարհով: