կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-20 16:19
Հասարակություն

Հունաստան է այցելել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը

Հունաստան է այցելել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը
Հայաստանի և Հունաստանի Հանրապետությունների զինված ուժերի երկկողմ փոխգործակցության շրջանակներում մայիսի 13-ից 17-ը Հունաստանի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը։
 
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել Հունաստանի զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և հոսպիտալների ղեկավար կազմի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, նախանշվել են հետագա փոխգործակցության առավել կարևոր ուղղությունները։