|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Անհայտ անձինք Աթենքում այրել են CNN Greece-ի`քրեական թեմաներով ռեպորտաժներ պատրաստող լրագրող Մինա Կարամիտրուի ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Նշվում է, որ ԶԼՄ ներկայացուցչի մեքենան այրել են 02.00-ի սահմաններում՝ լրագրողի տան հարևանությամբ: Ավտոմեքենան ամբողջովին այրվել է:
Հեռուստաընկերության համոզմամբ` հարձակումը կարող է կապված լինել ահաբեկիչ Դիմիտրիս Կուֆոնտինասի գործի հետ: Դատախազությունը հրաժարվել է 11 ժամկետով ցմահ ազատազրկման դատապարտված` «Նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպության պարագլխին հերթական արձակուրդը տրամադրել։ Այդ կապակցությամբ ձախ անարխիստական կազմակերպությունները մի շարք ցույցեր են կազմակերպել` հաջակցություն Կուֆոնտինասի։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր 2002 թվականին: «Նոյեմբերի 17» հեղափոխական կազմակերպությունը գործել է Հունաստանում 1975-2002 թվականներին։ Կազմակերպությունը պատճառ է դարձել պայթյունների, հափշտակությունների, 23 ամերիկացի, բրիտանացի և թուրք դիվանագետների ու զինվորականների, հույն քաղաքական գործիչների և գործարարների սպանությունների: Գործով դատապարտվել է 14 մարդ։