|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Ժողովուրդը» գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հունիսի 15-ին արտահերթ համագումար անցկացնել Երևանի «Մարիոթ» հյուրանոցում: Ըստ մեր տեղեկությունների՝ այժմ կուսակցությունում շատ ակտիվ ՔՊ վարչության անդամների թեկնածուների ներկուսակցական քարոզարշավին են պատրաստվում:
Մասնավորապես, որոշվել է՝ ինքնաառաջադրված 65 թեկնածուները պետք է այբբենական կարգով ներկայանան պատվիրակներին՝ ներկայացնելով կուսակցության հետագա գործունեության մասին պատկերացումները, պատասխանեն հարցերին: Որոշվել է հիմնականում քարոզարշավը, հանդիպումները կազմակերպել երեկոյան ժամերին, քանի որ ինքնաառաջադրվածներից շատերը կա´մ օրենսդիրի ներկայացուցիչներ են, կա´մ էլ գործադիրի անդամներ: Այդ քարոզարշավին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ևս ՔՊ վարչության անդամի թեկնածության համար ինքնաառաջադրվածներից է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում