կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 16:37
Քաղաքական

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի անդամների հանդիպումը

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի անդամների հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատ և գրառում կատարել Պատգամավորների պալատի «Ոսկե գրքում». տեղեկացնում է  «Արմենպրես»-ի թղթակիցը:

«Մեծ պատիվ է ինձ համար այցելել պատմական այս շենք: Ես երախտապարտ եմ բարեկամ Լյուքսեմբուրգին ջերմ ընդունելության համար: Հայաստանի և Լյուքսեմբուրգի հարաբերություները ունեն մեծ ներուժ` հետագայում այն ավելի զարգացնելու համար: Եվ մենք կանենք առավելագույնը դրան հասնելու համար»,- գրել է ՀՀ վարչապետը:

Այնուհետև արարողակարգային լուսանկարահանումից հետո մեկնարկեց պատգամավորների հետ հանդիպումը։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են Լյուքսեմբուրգում և Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Լյուքսեմբուրգյան կողմից մասնակցում են Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենը, պալատի փոխնախագահ Անրի Քոքսը, Բյուրոյի անդամներ, Պատգամավորների պալատի արտաքին ու եվրոպական համագործակցության, ներգաղթի և ապաստանի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարկ Անժելն ու հանձնաժողովի անդամներ։

Հանդիպման օրակարգում խորհրդարանական համագործակցության զարգացման հարցերն են։