|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակազմում անառողջ մթնոլորտ է տիրում, որը հանգեցրել է ծեծկռտուքի։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։
Մասնավորապես` բռնություն է գործադրվել հիվանդանոցի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանի նկատմամբ։ Վիճաբանության մյուս կողմը ևս հվանդանոցի տնտեսական մասի աշխատակից է, որը վերջերս է նշանակվել տնօրենի կողմից և համարվում է նրա «մարդը»։
Լրատվական կայքը փորձել է կատարվածի հանգամանքները ճշտել տուժողից, ով ակնհայտ կաշկանդված է եղել և նախընտրել է չխոսել։ Միջադեպի մասին լրագրողի հարցին ի պատասխան Վաչե Գյոզալյանն ասել է․ «Ինչ կարևոր է»։ Հաջորդ հարցին՝ արդյոք կատարվածի մասին տեղյակ պահե՞լ է հիվանդանոցի տնօրեն Արման Հովհաննիսյանին՝ զրուցակիցը դրական է պատասխանել, իսկ երբ հետաքրքրվել են, թե որն է եղել տնօրենի արձագանքը՝ տուժածը խնդրել է ավելի ուշ զանգահարել։ Երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ՝ նա ասել է, որ ցանկություն չունի այդ մասին խոսելու և խնդրել է իրեն չանհանգստացնել։