Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բովանդակալից բանակցություններ է ունեցել իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ. հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև տեղեկացրել է, որ ներկայումս իրենց օրակարգում է ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ հանդիպման նախապատրաստությունը, որն այս անգամ պետք է կայանա ՌԴ-ում:
Ըստ Լավրովի` Ռուսաստանը հետաքրքրված է Իրանի հետ համակողմանի համագործակցության մեծացմամբ, իսկ առաջնահերթություններից մեկը երկկողմ հարաբերություններում ահաբեկչության դեմ պայքարն է:
ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ քննարկել է իրանցի գործընկերոջ հետ իրավիճակը Սիրիայում, Եմենում, Վենեսուելայում` նշելով, որ իրենց մոտեցումները համընկնում են:
Զարիֆը, իր հերթին, հայտարարել է, որ Իրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում լարվածության ստեղծման, դրան հանգեցրել են միայն ԱՄՆ-ի քայլերը: