Քննիչները դիտարկում են «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար Sukhoi Superjet 100 օդանավի այրվելու հիմնական մի քանի վարկածներ: Այդ մասին հայտնել է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն. գրում է РИА Новости-ն:
Դրանց թվում են` օդաչուների, կարգավարների, օդանավի տեխնիկական զննումն իրականացնող անձանց ոչ բավարար պատրաստվածություն, օդանավի անսարքություն, անբարենպաստ եղանակային պայմաններ:
Հիշեցնենք, որ երեկ «Աերոֆլոտ»-ի Sukhoi Superjet 100 օդանավը, որը Մոսկվայից ուղևորվել է Մուրմանսկ, շտապ վերադարձել է «Շերեմետևո»: Եղանակային վատ պայմանների հետևանքով վայրէջքը կոշտ է եղել. օդանավը վնասվել է, շարժիչները սկսել են այրվել: Վերջին տվյալներով` զոհվել է 41 մարդ: