Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տղեկություններ է ստացել այն մասին, որ իշխանությունները նպատակ ունեն պաշտոնանկ անել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որին պետք է փոխարինի նրա տեղակալ Մակար Ղամբարյանը: Ըստ նույն աղբյուրի՝ Մակար Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է, ու ամեն ինչ արվում է, որ հենց Ղաբարյանը նշանակվի ՀՀ ՊՆ պաշտոնում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանից, որը հայտարարեց. «Ես, ճիշտն ասած, չեմ ճանաչում մարդ, ով կարող է պարոն Տոնոյանին փոխարինել պաշտպանության նախարարի պաշտոնում, ես այդ տեղեկությունը անհեթեթություն եմ համարում»:
Իսկ մեր դիտարկմանը, թե ինչ փոխհարաբերություններ ունի Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, քանի որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, հենց Միրզոյանն է միջնորդում իրեն ՊՆ նախարարի պաշտոնում նշանակվելու հարցում, փոխնախարարը նշեց. «Անլուրջ խոսակցություններ են»:
Նկատենք, որ Տոնոյանի պաշտոնանկության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից հետո: Ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի փոփոխությունից հետո չէր բացառվել, որ հաջորդը կարող է լինել հենց Տոնոյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում