|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն մի խումբ զինվորականների հետ փորձել է հեղաշրջում իրականացնել, ինչը կանխվել է: Կատարվածից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, թե Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրից փախչելու փորձ է արել. հայտնում է РИА Новости-ն:
Մադուրոն արձագանքել է Պոմպեոյին: «Ինչ աստիճանի կարող է հասնել անզգացմունքայնությունը, խելահեղությունը, սուտը և մանիպուլյացիան: Մայք Պոմպեոն երեկոյան ասել է, թե Մադուրոն ուներ օդանավ, պատրաստվում էր փախչել, սակայն ռուսներն արգելել են նրան լքել երկիրը: Պարո'ն Պոմպեո, խնդրում եմ, որքան անլուրջ եք»,- ասել է նա: