|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Սահմանապահ զորքերի օրվա առիթով Ազգային անվտանգության ծառայությունը միջոցառում է կազմակերպել, որին ներկա են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ելույթում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասաց, որ հայրենիքի սահմանները սրբազան են, իսկ դրանց պաշտպանությունը Հայաստանի քաղաքացիների պարտականությունն է:
«Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը: Չկա և չի կարող լինել կայացած պետություն` առանց ապահով սահմանների: Կառավարությունը և ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որից սկսվում է մեր անվտանգությունն ու ապահովությունը: Երախտիքի խոսքս եմ ուզում ասել նաև նրանց, ովքեր սերտորեն համագործակցում են սահմանապահների հետ: Խոսքս վերաբերում է ՌԴ մեր գործընկերներին, ՀՀ զինված ուժերին, ոստիկանության ներքին զորքերին, ինչպես նաև այն պետական կառույցներին, որոնց հետ արդյունավետ կերպով համագործակցում են մեր սահմանապահները»,- նշեց Վանեցյանը: