Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Սերգեյ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Ուրախ եմ, որ տարիներ ի վեր զբաղվելով միջազգային հարաբերությունների, մասնավորապես, եվրոպական և եվրոատլանտյան քաղաքականության ուսումնասիրությունների հարցերով ներկայացնելու եմ Հայաստանը մի երկրում, որը հանդիսանում է աշխարհագրորեն ամենամոտ ԵՄ, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ անդամ ամենաակտիվ երկրներից մեկը։
Մեր երկրի հետ պատմական դարավոր սերտ և ջերմ կապերի հետ մեկտեղ Ռումինիան նաև առաջին երկիրն է, որի հետ Հայաստանը դեռ 1991թ․ դեկտեմբերի 17-ին հաստատել է դիվանագիտական հարաբերություններ։ Պատահական չէ նաև, որ Հայաստանը Ռումինիայում ի սկզբանե ներկայացրել են ամենափորձառու և արհեստավարժ դիվանագետները, ինչը շատ պարտավորեցնող է և ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում: Զգացված եմ և շնորհակալ բոլորիդ ջերմ խոսքերի և անկեղծ բարեմաղթանքների համար»։