Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԻԻՀ ԱԳ նախարարն աշխարհի տարբեր երկրների կառավարութիւններին կոչ է արել սկզբունքային ու հստակ դիրքորոշում որդեգրել Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի անունն ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելու` ԱՄՆ-ի որոշման դեմ. տեղեկացնում է Parstoday.com-ը:
Երեկ հրապարակված եւ աշխարհի տարբեր երկրների ԱԳ նախարարներին ուղղված` Զարիֆի նամակում ասվում է. «Պահակազորի դեմ ուղղված` ԱՄՆ-ի այս քայլը միջազգային կանոնների խախտման լուրջ սպառնալիքներից մեկն է»:
Զարիֆը հավելել է. «Պահակազորի անունն ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելու` ԱՄՆ-ի քայլի նպատակն է ավելացնել Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ առկա լարւածությունը, վերացնել առկա տարաձայնությունները քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով լուծելու հնարավորությունը, որպեսզի արդյունքում, ուղիղ առճակատումից բացի, այլ ճանապարհ չմնա»:
Անդրադառնալով Իրանի ու «Ալ Քաիդա»-ի միջեւ կապի մասին` ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին` նա հավելել է. «Սա նույնպես այն ծրագրի մի մասն է, որով ԱՄՆ-ն ցանկանում է իր քաղաքացիներին նախապատրաստել Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում այդ երկրի հերթական արկածախնդրության համար եւ ենթահող ստեղծել որեւէ երկրի դեմ ռազմական ուժ կիրառելու համար»:
Զարիֆն ընդգծել է. «Իրանը զգուշացնում է պահակազորի դեմ ԱՄՆ-ի երկարաժամկետ քայլերի բացասական հետեւանքների մասին»: