Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի կազմակերպման հարցում մեծ դերակատարություն է ունեցել այժմյան փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Նա իր անվան հետ կապվող ընկերության միջոցներով բոլորովին անվճար իրականացրել է Մարությանի նախընտրական քարոզարշավը:
«Ընտրություններից ու քաղաքապետ ընտրվելուց հետո Մարությանը որոշել է վարձահատույց լինել Վիրաբյանին ու Ֆրանկոֆոնիայի գալա համերգի, ինչպես նաեւ մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների կազմակերպումը (վերջինի բյուջեն 50 մլն դրամ է եղել) տրամադրել է հենց նրան:
Բայց, որպեսզի «լավության տակից դուրս գալու» կապը տեսանելի չլինի, քաղաքապետարանն այդ ամենը ձեւակերպել է «Sharm Holding»-ի եւ «Factory Production»-ի անուններով:
Վերջինս Հանրային ՀԸ-ում աշխատող ու նախկինում աշխատած մի քանի պրոդյուսերների անունով է գրանցված, բայց դրանով հիմնականում Վիրաբյանն է զբաղվում,- ասաց «Իրատեսի» աղբյուրը։- Ոչ միայն քաղաքապետարանի, այլեւ պետական գերատեսչությունների մի շարք միջոցառումներ նույնպես վստահվում են հենց փոխքաղաքապետի հետ կապ ունեցող ընկերությանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում