|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կոնստանտին Օրբելյանը, առանց նախարարի իմացության, երկրից անգամ մեկ օր չի բացակայել: «Ես կասկածում եմ, թե ինչպես է Նազենի Ղարիբյանը կարողանալու ապացուցել, թե ես, առանց մշակույթի նախարարի իմացության, բացակայել եմ երկրից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:
«Ես ման գալու չեմ գնում, ես գործերով եմ գնում: Ի դեպ, տիկին Ղարիբյանը թույլ չէր տալիս մեկնել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը, թեև ես մրցանակի էի ներկայացված: Ասում էր, թե իմ մեկնելը նպատակահարմար չէ: Ես նրան ասացի` եթե Դուք թույլ չտաք, ես ամեն դեպքում գնալու եմ, ինչից հետո լուռ համաձայնեց»,- պատմեց նա:
«Գուցե տիկին Ղարիբյանը Ձեզ չի՞ սիրում»,-հարցրեց լրագրողներից մեկը: «Ախր ես մտածում եմ, որ ինձ բոլորն են սիրում, ինչո՞ւ պետք է նա չսիրի»,- կատակեց Օրբելյանը:
Անդրադառնալով սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումներին, թե Օրբելյանը Հայաստան է եկել ՀՀ 3-րդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով, մաեստրոն ասաց. «Ես կառավարության կողմից չեմ նշանակվել, ես նշանակվել եմ, որովհետև ես Կոնստանտին Օրբելյանն եմ: Ոչ թե ընկերությունն է հիմք դարձել, որ նշանակվեմ, այլ ծառայությունն ու վաստակը: Ես գիտեմ, որ շատ են թեկնածուներ եղել, բայց ես չեմ խնդրել, որ ինձ նշանակեն: Ի դեպ, նա շատ է սխալվում, երբ ասում է, թե ինձ նշանակել են Գեղամ Գրիգորյանի մահվան օրը»: