կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 18:38
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԿԳՄՍ նախարարությունը բողոքարկել է դատարանի որոշումը, ըստ որի Կոնստանտին Օրբելյանն ապօրինաբար է ազատվել պաշտոնից

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականի օգոստոսի 3-ին՝ հայտնում է Yerkir.am-ը:

Նա որևէ կանխատեսում չի անում` պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կմնա՞ իր պաշտոնում, թե՞ ոչ: Իհարկե, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իշխանությունները նրա պայմանագիրը կերկարացնեն:  

Գաղտնիք չէ, որ մաեստրոն  ընկալվում է որպես նախկին իշխանությունների, մասնավորապես, Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ նշանակված կադր:

Անցնող տարվա ընթացքում մաեստրոն մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ հակամարտության մեջ է եղել: Հիշեցնենք, որ փոխնախարարը նրան թատրոնի տնօրենի պաշտոնից ազատել էր, ինչի պատճառով էլ Կոնստանտին Օրբելյանը նրան դատի էր տվել ու դատը շահել: Ի դեպ, դատավարության ծախսերն ու պարապուրդի համար նրա 6 ամսվա աշխատավարձը  պետք է  պետությունը կամ օպերային թատրոնը վճարի:

Բայց ԿԳՄՍ նախարարությունը դատարանի որոշումը բողոքարկել է, ինչի  պատճառով էլ  Օրբելյանի` թատրոնի տնօրենի պաշտոնում վերականգնվելը հետաձգվում է:

Մաեստրոն ստիպված է սպասել, սպասել ու անորոշության մեջ շարունակել աշխատել: Մասնավոր հովանավորները հրաժարվում են օպերային թատրոնին աջակցել, որովհետև մինչև հիմա նրանց օժանդակությունը եղել է ի պատիվ տնօրեն  Օրբելյանի:

Օպերային թատրոնն ինչքան էլ հրավերներ է ուղարկում կառավարություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ անգամ ներկա լինի պրեմիերաներից որևէ մեկին, միևնույն է, կառավարական օթյակը մնում է դատարկ:  

Առավել մանրամասն՝ տեսանյութում․