|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի դահլիճում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը վիրավորելու հիմնավորմամբ` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Ստամբուլից պատգամավոր Ահմեթ Շըքը ենթարկվել է 25 հազար թուրքական լիրա տուգանքի:
ԱԶԿ-ն 2018 թ. հուլիսի 27-ին դիմել էր դատարան, պահանջելով 2018 թ. հուլիսի 23-ին կուսակցությանը վիրավորելու համար Շըքին ենթարկել 100.000 լիրա տուգանքի: Դատարանը հարուցված գործի շրջանակում մասամբ բավարարեց ԱԶԿ պահանջը` սահմանելով 25.000 լիրա տուգանք. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ Ահմեթ Շըքը Թուրքիայի խորհրդարանի այն եզակի պատգամավորներից է, որ բացեիբաց խոսում է 1915 թ. իրականացված Հայոց ցեղասպանության մասին: