|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե իբր հայ զինծառայողը փորձել է Աղդամի ուղղությամբ հատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը և անցնել ադրբեջանական կողմը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինըհերքում է ադրբեջանական տեղեկությունը եւ նշում, որ այն իրականությանը չի համապատասխանում:
«Ինչպես միշտ, այս անգամ ևս, ադրբեջանական պրոպագանդան, իրեն հատուկ շինծու տեղեկատվությամբ, ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կանխարգելել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն»,- նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ: