Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ակտիվ շրջագայում էր՝ հաճախակի այցելելով օտարերկրյա պետություններ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում միայն ՌԴ այցելել է 11 անգամ, նրան սպասարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիվանագիտական անձնակազմը: Սարգսյանը ՌԴ-ում ունեցել է հանդիպումներ, սակայն ոչ բոլոր այցերի մասին է եղել պաշտոնական հաղորդագրություն: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը նախագահականից պատասխանել են, որ Արմեն Սարգսյանը ՌԴ մեկ անգամ է աշխատանքային այցով մեկնել՝ 2018թ. հուլիսի 13-16-ը՝ Մոսկվայում մասնակցելով ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը:
Սակայն, ըստ նախագահականի. «Քանի որ Հայաստանն ունի դեպի Եվրոպա ուղիղ չվերթների սահմանափակ հնարավորություններ, որոշ արտասահմանյան երկրներ այցեր կատարելիս ՌԴ մայրաքաղաք Մոսկվան օգտագործվել է որպես տարանցիկ քաղաք»: Եվ նախագահականից տեղեկացրել են, որ այդ այցերի ընթացքում նա երկու անգամ ոչ պաշտոնական հանդիպում-ճաշ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի եւ փոխնախարար Կարասինի հետ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: