|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Բրիտանացի 74-ամյա ոստիկան Քիթ Սմիթը Էսեքս կոմսությունում հետապնդել ու ձերբակալել է իրենից 45 տարով երիտասարդ կարգազանցի: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը: Ի դեպ, նա Բրիտանիայի ամենատարեց ոստիկանն է:
Ոստիկանը նախ կասկածյալին հետապնդել է իր ծառայողական մեքենայով, հետո դուրս է եկել մեքենայից, վազել կարգազանցի հետևից ու ձերբակալել նրան:
Ձերբակալվածը 29-ամյա Փոլ Թեյթն է: Նա մեքենա վարելու իրավունք չի ունեցել և չի ենթարկվելով ոստիկանի պահանջներին։ Նրան արդեն մեղադրանք է առաջադրվել:
