|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանակոչելու մասին սահմանադրական ուղղումները. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել Ղազախստանի նոր նախագահ Քասըմ Ժորմատ Տոկաևը:
«Պատմական որոշում է կայացվել»,- քվեարկությունից հետո ասել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուրլան Նիգմատուլինը:
Նազարբաևը երեկ հրաժարական է տվել: