|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Վ. Օսիպյանի հրամանով Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է Ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնից։ Մեկ այլ հրամանով Ս. Մարտիրոսյանը նշանակվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանապետի հրամանով Հայկ Թումանյանն ազատվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ։
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Արթուր Ֆրանկյանն ազատվել է Ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Թալինի բաժնի պետ։ Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի օպերգծով տեղակալ Մնացական Խաչատրյանը։