Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Գլխավոր քարտուղար.
Կանանց իրավազորումն ու գենդերային հավասարությունը առանցքային դեր ունեն գլոբալ զարգացման համար: Անցյալ տարի առաջին անգամ մենք հասել ենք գենդերային հավասարության ՄԱԿ-ի բարձրաստիճան ղեկավարության և ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի աշխատանքային խմբերը համակարգողների շրջանում:
Իսկ այժմ մենք աշխատում ենք մեկ տասնամյակի ընթացքում ՄԱԿ-ի ողջ համակարգում հասնել հավասարության :
Գլխավոր քարտուղարի տեղակալ.
Գենդերային հավասարությունը առանցքային նշանակություն ունի մեր աշխատանքի արդյունավետության գործում, և մենք չենք կարող մեզ թույլ տալ անտեսել աշխարհի բնակչության կեսի ներդրումները:
Իսկ կանանց հավասար մասնակցությունը աշխատանքի մեջ գլոբալ զարգացման համար տրիլլիոն դոլլարների ներդրում կապահովի:
Եկե՛ք հստակ ասենք. մենք չենք կարող կառուցել մեր երազած ապագան և նվաճել Կայուն զարգացման նպատակները առանց կանանց ամբողջական մասնակցության:
«ՄԱԿ-Կանայք» գործադիր տնօրեն.
Բայց դեռևս ամբողջ աշխարհում կանայք և աղջիկները դեռևս բախվում են մի շարք խնդիրների։ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ մենք խնդրում ենք բոլորին միանալ մեզ, որպեսզի միասին «Մտածենք հավասար, կառուցենք խելամտորեն և նորն արարենք հանուն փոփոխության»:
Գլխավոր ասամբլեայի նախագահ.
Եվ մենք հանրային կյանքում մասնակցություն ունեցող և որոշումներ կայացնող կին ղեկավարների ավելի մեծ կարիք ունենք:
Եկե՛ք կրկնապատկենք մեր ջանքերը խտրականության և բռնության դեմ, ինչին կանայք և աղջիկները բախվում են ամեն օր:
Եկե՛ք վստահ քայլերով մոտենանք գենդերային հավասարությանը և վստահ լինենք, որ ոչ մի կին ու աղջիկ անտեսված չլինի:
Երիտասարդության պատվիրակ.
Միլիոնավոր երիտասարդ աղջիկներ սկսում են մուտք գործել աշխատաշուկա: Սակայն, շատ հաճախ նրանք հնարավորություն չեն ունենում իրականացնել իրենց երազանքները և կատարելագործվել: Մենք պետք է փոխենք դա:
Եկե՛ք խրախուսենք աղջիկների կրթությունը և հմտությունները, որ նրանք դառնան այնպիսի առաջնորդներ և նորարարներ, ինչպիսիք կոչված են լինել:
Գլխավոր քարտուղար.
Կին ղեկավարները տիպար օրինակներ, և ես հպարտ եմ, որ ամեն օր աշխատում եմ եռանդուն և ստեղծագործ կանանց հետ, երբ միահամուռ ջանքերով առաջնորդում ենք ՄԱԿ-ը դեպի նոր դարաշրջան:
Կանանց միջազգային օրվա առթիվ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք: