կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-07 10:09
Սպորտ

ՉԼ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փառահեղ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ՉԼ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փառահեղ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի մրցաշարում հայտնի դարձավ քառորդ եզրափակչի մասնակցի եւս 2 թիմի անուն: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվելուց հետո պատասխան խաղում 3:1 հաշվով առավելության հասավ ֆրանսիական Պարի Սեն Ժերմենի նկատմամաբ:  Խաղի հենց մեկնարկից  «Մանչեսթեր Յունայթեդ»-ը  նետվեց գրոհի, ինչի արդյունքում 2-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն բացեց հաշիվը:  10 րոպե անց Խուան Բերնատը խփեց պատասխան գոլը: Մինչ ընդմիջման գնալը Լուկակուն եւս մեկ անգամ առաջ մղեց կարմիր սատանաներին: 2-րդ խաղակեսում փարիզյան թիմը դարպասը գրավելու մի քանի շանսեր ուներ, սակայն գնդակն այդպես էլ չէր հայտնվում մանչեսթերյան թիմի դարպասում:  Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց Մարկուս Ռեշֆորդը՝ իր թիմին դուրս բերելով քառորդ եզրափակիչ: 

Զուգահեռաբար ընթացող խաղում Պորտուգալական «Պորտու»-ն 3:1 հաշվով հաղթեց «Ռոմա»-ին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Նախօրեին 1/8-րդ եզրափակչի փուլը հաղթահարել էին «Այաքս»-ն ու «Տոտենհեմ»-ը: