|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Եվրահանձնակատար Իոհաննես Հանն իր թվիթերյան էջում գրառում է արել, որում ասում է, որ ուրախ է դարձյալ տեսնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում. հայտնում է Спутник Армения-ն:
Ամեն ինչ սովորական կլիներ, եթե Հանը շփոթած չլիներ ՀՀ վարչապետին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Գրառմանը ուղեկցող լուսանկարում պատկերված են եղել Հանը և Բախտաձեն: Ավելի ուշ գրառումն ուղղվել է, սակայն օգտատերերը հասցրել են դրա սքրինն անել, և այն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է վրացի քաղաքագետ Գիա Աբաշիձեն:
Փաշինյանը և Բախտաձեն մարտի 4- 5-ը միաժամանակ Բրյուսելում են եղել:
