Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակմամբ 2016թ. մայիսի 25-ին կնքվել է դրամաշնորհի համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսի 13-ին: Դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհ է տրամադրել (200 մլն իենի չափով) ՀՀ կառավարությանը՝ տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի իրականացման համար: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Ծրագրին մասնակցության համար հայտ էր ներկայացրել 9 գերատեսչություն, սակայն ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որպես գույքի վերջնական օգտագործող է ճանաչվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ըստ համաձայնագրի՝ դրամաշնորհն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի (JICS) կողմից, որը հանդես է եկել որպես Գործակալ:
Բանակցություների արդյունքում որոշվել է, որ ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանը կտրամադրվի 10 “Nissan-Patrol” արագ արձագանքման մեքենա: Այդ մեքենաները քաղաքային պայմաններում կիրառության ավելի արդյունավետություն ունեն՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Վերոնշյալ մեքենաները համալրված են հիդրավլիկ փրկարարական սարքավորումներով, թվային կապի միջոցներով, պահեստամասերով և այլն: