|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ֆեյսբուքյան իր էջում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ռուբեն Հախվերդյանի կողմից հնչած մի շարք գնահատականներին, որոնք արվել են Համլետ Ղուշչյանի հաղորդման ժամանակ:
«Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար: Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով: Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց արտահայտությունների վտանգավորությունն ու դատարկությունը:
Հ.Գ. այս արձագանքը կատարում եմ որպես և՛ Մարդու իրավունքների պաշտպան, և՛ պարզապես հայ: Իսկ եթե այլ կարգավիճակով լինեի, ապա արձագանքս շատ ավելի կոշտ կլիներ»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:
Նշենք, որ Ռուբեն Հախվերդյանի մի շարք հայտարարություններ արցախահայերի մասին ցասում են առաջացրել հանրության շրջանում: