կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-23 10:41
Հասարակություն

Հոգեբանական աջակցություն ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին

Հոգեբանական աջակցություն ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները՝
  • Ի՞նչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը,
  • Հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել:
  • Ծրագրի իրականացման ընթացքում կգործի Թեժ գիծ, որի միջոցով մարդիկ կարող են պատմել իրենց խնդիրների մասին և աշխատակիցների կողմից ստանալ ուղղորդող աջակցություն: