Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է նախօրեին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ԱՄՆ նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի միջեւ կայացած ապարդյուն հանդիպմանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Թրամփը պետք է արդեն գիտակցի, որ աղմկոտ ներկայացումները, լուսանկարվելն ու դիրքորոշումների անակնկալ փոփոխությունը կտրուկ տարբերվում են լուրջ դիվանագիտութիւնից»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով. «10 տարի տեւած ուժերի չափում, 2 տարի/բառի ամենաբուն իմաստով՝ հազարավոր ժամեր/ բանակցեցինք Միջուկային համապարփակ համաձայնագրի` 150 էջանոց փաստաթղթի յուրաքանչյուր բառի համար: Դուք երբեւէ դրանից ավելի լավ համաձայնության չեք հասնի»:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Հանոյում Հս. Կորեայի ապամիջուկայնացման մասին Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ բանակցություններն ավարտվել են առանց որեւէ համաձայնության կայացման, ինչն էլ լուրջ ձախողում է համարվում ԱՄՆ նախագահի համար: