|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Անկախ նրանից, թե ով կլինի պետական ծառայողը, օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը: Նման համոզմունք հայտնեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ արձագանքելով լրագրողների` ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործի շրջանակներում ՊՎԾ երկու աշխատակիցների կալանավորման մասին հարցերին:
«Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության օրինակելի և լավագույն աշխատակիցներից են: Այդ մարդկանց մեղքը դեռ պետք է ապացուցվի: ԱԱԾ-ի իմ գործընկերներին կոչ եմ արել, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը: Մուտիլովկաներով հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաներ»,- ասաց նա:
Սանասարյանի խոսքով՝ ՊՎԾ-ն շարունակելու է ուսումնասիրել հեմոդիալիզի շուկան՝ «անկախ նրանից, թե ում շահն է այստեղ տրորվում, պետության շահը մենք պետք է պահենք»:
«Վերջին օրերին հասցրել են նաև ինձ մահախոսական կարդալ, բայց գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու»,- հայտարարեց նա՝ անդրադառնալով ԱԱԾ-ում քննվող գործի հետ իր անունը կապելու խոսակցություններին: