|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսլանդիայի կառավարությունը որոշել է առաջիկա հինգ տարիների համար երկարաձգել կետորսության թույլտվությունը: Այս մասին հայտնում է Sveriges Radio-ն:
Նշվում է, որ տարեկան քվոտան կկազմի 209 ֆինվալ և 217 մանր շերտավոր կետ: Կետի արդյունահանումը շարունակելու թույլտվությունը ստորագրել է ձկնորսության հարցերով նախարար Քրիստիան Ֆոր Յուլսոնը՝ չնայած համաշխարհային հանրության խիստ քննադատությանը:
Ռադիոկայանը տեղեկացնում է` բացի այդ, հասարակական կարծիքի վերջին հարցումների տվյալներով՝ Իսլանդիայի բնակչության մեծամասնությունը նույնպես դեմ է կետորսությանը:
Երկրի կառավարությունն, իր հերթին, պնդում է, որ արդյունահանումը պատասխանատու կերպով է կատարվում` հսկողության ներքո և գիտական հետազոտությունների արդյունքներին համապատասխան:
Հավելենք, որ Իսլանդիան կետորսությունը վերականգնել է ավելի քան 10 տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր երկրի դեմ գործում են ԱՄՆ պատժամիջոցներ: