Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պոլսահայ երգչուհի Սիբիլը կմասնակցի Բրազիլիայի ամենամյա կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Պոլսահայ երգչուհին պաշտոնապես հրավիրված է կառնավալին: Նա կլինի այն կառքում, որը կգլխավորի հայկական շքերթը։
Ներկայումս երգչուհին Սան Պաուլոյում է, որտեղ մասնակցում է միջոցառման փորձերին: Մարտի 2-ին կայանալիք միջոցառման նախաձեռնողը սամբայի ավանդական և կարևորագույն դպրոցներից մեկի` Սան Պաուլոյի Ոսկե վարդեր (Rosas de Ouro) խումբն է: Շքերթը հայկական մասը կրելու է «Կեցցե Հայաստանը» խորագիրը: Ներկայացվելու են Հայաստանի մշակույթն ու պատմությունը: Միջոցառումը հեռարձակվելու է 200-ից ավելի երկրներում:
Ermenihaber.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, որ ինքը Բրազիլիայից դուրս ապրող առաջին հայն է, որ պաշտոնապես հրավիրված է կառնավալին:
«Ինձ համար շատ հուզիչ է այստեղ գտնվելը: Հազարավոր մարդիկ հայկական տարազներ են կրելու և «Կեցցե Հայաստանը» են վանկարկելու: Կարծում եմ` լավ առիթ է, որ ևս մեկ անգամ ամբողջ աշխարհում լսեն Հայաստանի անունը»,- նշել է Սիբիլը:
Խոսելով իր ապագա ծրագրերի մասին` երգչուհին հայտնել է, որ մարտին 6 համերգ է ունենալու ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, որտեղ ներկայացնելու է հայկական երգն ու մշակույթը: