Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնում է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրակարգ ունեն: Դրանում, սակայն, մասշտաբային փոփոխություն` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականին, չի լինի:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց. «Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են, թեև կարծում եմ, որ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից դարձնենք կիսանախագահական: Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա: Շրջանակն առայժմ հստակեցվում է: Մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, իրավիճակներ, երբ Սահմանադրությունը չի կարգավորվում, և հնարավոր են փակուղիներ: Այս ամենը պետք է ուսումնասիրենք»:
Հարցին` հնարավո՞ր է լինի նաև ՀՀ նախագահի լիազորությունների վերանայում, Միրզոյանը պատասխանեց` գուցե:
Նա հայտնեց, որ անպայման կընդգրկվի նաև Ընտրական օրենսգրքի վերանայման հարցը:
ԱԺ նախագահը շեշտեց` ինքն ամենևին կիսանախագահական համակարգին վերադառնալու կողմնակիցը չէ, կարծում է, որ հիմա ամեն ինչ պետք է անել խորհրդարանական համակարգի կայացման համար: