Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանացի 7 պատգամավոր դուրս է գալիս Լեյբորիստական կուսակցությունից` դժգոհելով դրա ղեկավարությունից. հայտնում Է BBC-ն:
Լեյբորիստները, ընդհանուր առմամբ, 256 տեղ ունեն խորհրդարանում: Խորհրդարանականների հեռանալը երկրորդ խոշոր պառակտումն է` 1981 թվականից ի վեր, երբ կուսակցությունից դուրս եկան չորս քաղաքական գործիչներ, որոնք հետագայում ստեղծեցին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
Կուսակցությունը լքողներից մեկը` Լուսիանա Բերգերը, հայտարարել է, որ Լեյբորիստական կուսակցությունը «ինստիտուցիոնալ կերպով հակասեմական» է դարձել:
Խորհրդարանի ևս մեկ անդամ՝ Քրիս Լեսլին, նշել է, որ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբին դավաճանում է Եվրոպային՝ Մեծ Բրիտանիայի իշխանություններին թույլ տալով Brexit անցկացնել և հանդես չգալով նոր հանրաքվեի օգտին:
Լեյբորիստական կուսակցությունը լքել ցանկացողների թվում է նաև Չուքա Ումուննան, որը 2011-ից մինչև 2015 թվականը եղել է բիզնեսի եւ ինովացիաների ստվերային նախարարը, Անջելինա Սմիթը, Մայք Գեյփսը (2005-ից մինչեւ 2010 թվականը եղել է արտաքին գործերի կոմիտեի նախագահը), Գևին Շուքերը եւ Էնն Քոֆին:
Բերգերն շեշտել է, որ բոլոր 7 պատգամավորները կմնան խորհրդարանում` որպես «անկախ խումբ»:
Կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբին հայտարարել է, որ վշտացած է կուսակցության անդամների որոշումից, իսկ Լեյբորիստական կուսակցության քաղաքականությունը «միլիոնավորների է ոգևորել» վերջին ընտրություններում: