| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում դեսպանի պաշտոնում առաջադրել է պետքարտուղարության խորհրդականներից Դեյվիդ Սաթթըրֆիլդի թեկնածությունը. հայտնում է milliyet.com.tr կայքը:
Ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Սաթթըրֆիլդը պետք է սպասի Սենատի հաստատմանը:
Թրամփի վարչակազմը Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բասի փոխարեն դեռևս ոչ մի նշանակում չի արել: 2017թ. հոկտեմբերին, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Թուրքիայի հետ ոչ ներգաղթային վիզա ծառայությունը դադարեցնելու մասին, Էրդողանը հայտարարեց, որ Բասին չի ճանաչում որպես իր երկրում ԱՄՆ դեսպան:
Ըստ Թրամփի` Սաթթըրֆիլդը պետքարտուղարության ամենափորձառու դիվանագետներից է: 1980 թվականից ի վեր հատկապես Միջին Արևելքում մի շարք պաշտոններ զբաղեցնող Սաթթըրֆիլդը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից Աստանայում մեկնարկած գործընթացին մասնակցում է որպես ԱՄՆ դիտորդ: Ջորջ Բուշի կառավարման շրջանում, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից, որպես փորձառու դիվանագետ, Լիբանանի, Սիրիայի, Թունիսի, Սաուդյան Արաբիայի դեսպանատններում նշանակվել է տարբեր պաշտոնների: Նա Բարաք Օբամայի կառավարման շրջանում եղել է Սինա թերակղզում խաղաղության ապահովման պատասխանատու, ինչպես նաև հավատարմատար Եգիպտոսում 2013-14 թթ. որպես հավատարմատար: