Այսօր Լոնդոնում անցկացվող քայլերթին մասնակիցների թիվը հասել է միլիոնի: Քայլերթի մասնակիցները պահանջում են կառավարությունից տալ հնարավորություն երկրորդ անգամ հանրահավաք անցկացնել Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու հարցով:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Շատ բրիտանացիներ կարծում են, որ կառավարությունը փակուղու առջև է, Brexit-ի հեռանկարները մշուշոտ են, ահա ինչու ցանկանում են երկրորդ հանրաքվեի հնարավորություն ունենալ: Քայլերթի մասնակիցները կարծում են նաև, որ եթե հիմա անցկացվեր հանրաքվեն, ապա բրիտանացիների մեծ մասը կքվեարկել ԵՄ-ի կազմում մնալու օգտին, ուստի այն, ինչ եղավ երեք տարի առաջ, սխալմունք էր: