|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը, այսօրվա մամուլի ասուլիսում անդրադառնալով պարգևատրումների հարցին, նշեց, որ իր՝ էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ եռամսյակը մեկ պարգևատրումներ են եղել, բայց ինքը` որպես նախարար, երբեք չի ստացել: Նույն սկզբունքը գործել է բնապահպանության նախարարությունում:
«Առաջին անգամ կիրառեցի հետևյալ մոդելը՝ նախարարը չպետք է իրեն պարգևատրի, երկրորդ՝ բոլոր աշխատողների գնահատումները ներքևից վերև սկզբունքով պիտի լինեն, այն է՝ բաժնի պետը բաժնի աշխատակիցներին է պարգևատրում, բաժնի պետին՝ վարչության պետը, վարչության պետին՝ փոխնախարարը, նրան էլ` նախարարը: Այո, պարգևատրումներ տվել ենք աշխատակիցներին, նախարարը չի ստացել պարգևատրում: Այս սկզբունքը տարել եմ հետո բնապահպանության նախարարություն: Տրվել են պարգևատրումներ 800 հազարից մինչև 1.3 միլիոն դրամ»,- հայտնեց Մինասյանը՝ նշելով, որ եռամսյակային կտրվածքով պարգևատրվել են հատկապես միջազգային տնտեսական կապեր ապահովող և ներդրումային ոլորտում ակտիվություն ցուցաբերած աշխատակիցները: