Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Օպտիմալացվող «սուպերնախարարությունները» սկսել են «սուպերոճով» աշխատել լրագրողների հետ. նրանք այլևս բանավոր հարցերի չեն պատասխանում՝ պահանջում են հարցը գրավոր ուղարկել և, օրենքով նախատեսված՝ միայն 5-րդ օրն են պատասխանում:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցեր էինք ուղարկել. Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները հունվարի 22-ին ծանուցագրեր են ստացել, որ աշխատելու են մինչև մարտի 31-ը՝ «նրանց պայմանագրերը կարող են լուծվել», ինչո՞վ է պայմանավորված սա, և ինստիտուտը վերակառուցվելու է, թե հնարավոր է և լուծարվի:
Հարցմանը «սպառիչ» պատասխան է տվել նախարարության քարտուղար Նարինե Հարությունյանը. «Հաստիքների կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019-ին նախատեսում է «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում», «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) բարեփոխումներ» ծրագրային միջոցառումներն իրականացնել մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է Կրթության ազգային ինստիտուտի ֆինանսավորման նվազեցում:
Ելնելով այս իրողությունից՝ խորհուրդը որոշել է Կրթության ազգային ինստիտուտի անձնակազմին գրավոր ծանուցել հաստիքների կրճատման մասին: Միաժամանակ նշենք, որ Ձեր կողմից առաջ քաշված ենթահարցերին հնարավոր է պատասխանել՝ ելնելով մրցույթի արդյունքներից»»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: