Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակը» գրում է. «Նոր իշխանությունը ԲՀԿ-ին «վտարում» է խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից, որտեղ այսուհետ նստելու են «Իմ քայլի» պատգամավորները, բացառությամբ այն հանձնաժողովների նախագահների ու տեղակալների, որոնց աշխատասենյակները տեղակայված են այդ կորպուսում:
Դրանք, որպես կանոն, 2-3 սենյականոց աշխատասենյակներ են, որտեղ հնարավոր է երբեմն մինի-նիստեր հրավիրել: Իսկ ԲՀԿ-ականներն ամբողջությամբ կտեղափոխվեն դահլիճի մի կողմը՝ Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության աշխատասենյակների հատված, որտեղ գտնվում էին նաև նախորդ գումարման գեներալների սենյակները: Մանվել Գրիգորյանի երկսենյականոցն էլ բաժին է հասել ոչ թե Վարդան Ղուկասյանին, այլ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ էդուարդ Բաբայանին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: