Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու վերաբերյալ ԲԴԽ նիստի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամներից մեկին ասել է՝ «11-ին դնենք, հրապարակենք»։ Խոսակցությունը ցույց է տալիս, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը չավարտած, խորհրդակցական սենյակ չհեռացած, ԲԴԽ նախագահը արդեն իսկ վստահ է եղել, ԲԴԽ անդամների կողմից կողմ քվեարկելու հարցի շուրջ, քանի որ երկրորդ միջնորդության քննարկումը կարող է սկսել միայն առաջին միջնորդությանը դրական լուծում տալու դեպքում: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու վերաբերյալ ԲԴԽ նիստի ձայնագրությունը լսելիս նկատեցի, որ 31.01.2022թ. ԲԴԽ նիստին ժամը 22: 16 րոպեին դատախազի հերթական ելույթի ժամանակ պատահական ձայնագրվել է նաև ԲԴԽ նախագահի ցածր տոնով հավանաբար իր կողքը նստած ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանի հետ ունեցած խոսակցությունը, որի ժամանակ ԲԴԽ նախագահն ասում է. «(…)11-ին դնենք, հրապարակենք, սկսենք(…)»
Ոչ իրավաբան գործընկերներս կմտածեն, թե կազմակերպչական հարցեր են, ինչ իմաստ ունի ուշադրություն հրավիրել դրա վրա:
Սակայն, իրականում այս խոսակցությունը ցույց է տալիս, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը չավարտած, խորհրդակցական սենյակ չհեռացած, ԲԴԽ նախագահը արդեն իսկ վստահ է եղել, ԲԴԽ անդամների կողմից կողմ քվեարկելու հարցի շուրջ, քանի որ երկրորդ միջնորդության քննարկումը կարող է սկսել միայն առաջին միջնորդությանը դրական լուծում տալու դեպքում:
Սա նշանակում է, որ փաստացի վերոգրյալ միջնորդության քննարկումը կրել է ձևական բնույթ, և ԲԴԽ-ն միջնորդության քննության փուլում արդեն իսկ որոշումը կայացրած է եղել...»,- գրել է Արսեն Սարդարյանը։