Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սորոսի նման գրառումները Հայաստանի ներքին կյանքին խառնվելու փորձ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկնայանը` անդրադառնալով «Բաց հասարակություններ» հիմնադրամի ղեկավար Ջորջ Սորոսի` Հայաստանում ժողովրդավարության մասին գրառմանը:
«Ակնհայտ է, որ թեև մեր պետությունը տարածքով ու տնտեսական հնարավորություններով սահմանափակ է, սակայն սեփական շահ ունեցող երկիր է, ու մենք պետք է որոշենք, թե մեր պետությունն ինչպիսի ուղեծրով է զարգանում: Որևէ միլիոնատեր` լինի Սորոսը, թե` մեկ այլ անձ, իրավունք չունի խառնվելու Հայաստանի ներքին կյանքին: Ու մենք մեր հասարակական գիտակցության մակարդակով պետք է հասկանանք Հայաստանի շահերն ու չտրվենք նման սադրանքների»,- ասաց բանախոսը:
Նա ընդգծեց` Սորոսի գրառումն իրապես սադրանք է, որովհետև այդպիսի սադրանքների պատճառով հնարավոր է Հայաստանի որոշ գործընկերներ, որոնք, մեղմ ասած, հիացած չեն պարոն Սորոսի գործունեությամբ, որոշակի կասկածներ ունենան: