|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախի կառավարության փետրվարի 1-ին կայացած նիստին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկ։
Նախատեսվում է պետական տուրք չգանձել հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար։ Նախատեսված օրենսդրական փոփոխության նպատակն է խթանել զբոսաշրջության՝ որպես Արցախի տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը։
Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որն ուղարկվելու է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը։
2018 թվականին Արցախի Հանրապետություն է այցելել 28 588 զբոսաշրջիկ, ինչը 23%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։