|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը շնորհավորում է Հայոց բանակի վերակազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ:
Բանակ, որը, կազմավորմանը զուգընթաց, կերտեց նորագույն պատմության մեջ հաղթական էջ՝ ազատագրելով Արցախը: Այս տարիների ընթացքում այն դարձել է եզակի պետական ինստիտուտներից մեկը, որին անվերապահորեն վստահում և աջակցում է ամբողջ Հայ ժողովուրդը: Հայոց բանակը մեր անկախության, սահմանների անվտանգության և ազատագրված տարածքների երաշխավորն է:
Դաշնակցության մեծ ընտանիքն ամուր կանգնած է մեր բանակի կողքին: Մենք հավատարիմ ենք «Ազգ-բանակ» գաղափարին և մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում դրա իրագործմանը:
Շնորհավոր տոնդ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ
28.01.2019