կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-27 14:43
Հասարակություն

«Հայ մամուլի» տարվայ առիթով՝ «Հայ կին» միությանը կից «Անի» միության այցը «Ալիք»

«Հայ մամուլի» տարվայ առիթով՝ «Հայ կին» միությանը կից «Անի» միության այցը «Ալիք»

«ԱԼԻՔ» - Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2019-ը հռչակել է «Հայ մամուլի տարի»:

Ահաւասիկ իրանահայ մամուլի կեանքի մէջ իր 88-ամեայ ներկայութեամբ ուրոյն տեղ եւ դեր զբաղեցրած «Ալիք»-ը յիշեալ առիթի կապակցութեամբ, երէկ իր յարկի տակ հիւրընկալեց «Հայ կին» միութեանը կից «Անի» միութեան վարչութեան կազմին եւ անդամուհիներին, որոնք իրենց  բարիացակամ դրսեւորմամբ եկել էին ողջունելու հայ մամուլի տարւայ առիթով:

Երկժամեայ ջերմ հանդիպման ընթացքում «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը անդրադարձաւ համայնք-մամուլ անքակտելի կապին, եւ ողջունեց միութեան մտայղացումը, նշելով, որ «Ալիք»-ի 80-ամեակի առիթով կազմակերպւած միջոցառումների շարանում եւս «Անի» միութիւնն առաջինն էր, որ շնորհաւորական այցով եղաւ «Ալիք»-ում: Նա նշեց, որ նման նախաձեռնութիւնները  մեծապէս խրախուսում են «Ալիք»-ին եւ հարստացնում այն ոգին, որի շնորհիւ 88 տարի է, ինչ հայ մամուլի կեանքում ներկայ է «Ալիք»-ը: Գլխաւոր խմբագիրը  ընդգծեց. «Որպէս համայնքի միակ օրաթերթը, փորձում ենք ջերմ յարաբերութիւններ հաստատել մեր համայնքի միութիւնների, կրթօջախների եւ կառոյցների հետ, քանզի օրաթերթը հարստանում է իր համայնքային  կեանքի արտացոլմամբ եւ փորձում է լաւագոյնս եւ առանց վրիպումների արտացոլել  եղածը, իսկ վրիպումները բացառւած չեն, որոնք փորձում ենք նւազագոյնի հասցնել»: Նա խրախուսեց, որպէսզի միութիւնները եւս իրենց միջոցառումների մասին իրազեկեն օրաթերթին, եւ ուղարկեն խմբագրութիւն: Հանդիպման ընթացքում «Ալիք»-ի տնօրէն Արա Շահնազարեանը անդրադարձաւ օրաթերթի տեխնիկական խնդիրներին:

Միութեան վարչութեան նախագահ Նազիկ Մանասէրեանը ողջունելով օրաթերթին՝ ընդգծեց, որ «Ալիք»-ը երկար տարիներ է, ինչ իր ընտանիքի մաս է կազմում եւ կարեւորեց Սփիւռքում 88- ամեայ վաղեմութեամբ օրաթերթի դերը: Միութիւնը նւիրաւտւութիւն կատարեց օրաթերթին, որի համար մեր երախտագիտութիւնն ենք յայտնում՝ «Անի» միութեանը:

Վերջում կտրւեց միութեան կողմից օրաթերթին նւիրւած խորհրդանշական տորթը, որի պատկերը թէեւ նոյն օրւայ համարի թւականն էր պարփակում, բայց պատկերւած էր  «Ալիք»-ի շէնքի եւ առաջին խմբագրակազմի պատկերները նաեւ միութեան 30 ամեակը խորհրդանշող պատկեր, թէեւ շուտով միութիւնը նշելու է իր 40-ամեակը: